Արևային էներգիայի փոխակերպումն անմիջական կիրառման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի կատարվում է ֆոտովոլտաիկ արևային կայանների միջոցով, որոնց առանցքային հանգույցը կիսահաղորդչային արևային էլեմենտն (ԱԷ) է: ԱԷ-ներից գերազանցապես հաջորդաբար միացումներով հավաքվում են արևային մոդուլներ, որոնցից էլ հաջորդաբար և զուգահեռ միացումներով` արևային մարտկոցներ: Գեներացված հզորության ընդունման, կուտակման, վերափոխման և փոխանցման համար կիրառվում են համալրող հանգույցներ և սարքեր (արևի դիրքը որոշող տվիչներ, պտտող սարքակազմ, հզորության և լիցքավորման կարգավորիչներ, կուտակիչներ, ինվերտորներ և այլն):
Ֆոտովոլտաիկ արևային կայանների ընդհանուր կառուցվածքը բերված է նկարում, իսկ դրա նկարագրությունը և կիրառման առանձնահատկությունները շարադրված են հետևյալ ֆայլերում.