Մեր մասին

Ով ենք մենք
«Կանաչ էներգիա ասոցիացիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքների վրա հիմնված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Այն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և իր Կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներին համապատասխան:
Ասոցիացիան աջակցում է հանրապետությունում բնապահպանական խնդիրների լուծմանը կանաչ (վերականգնվող և մաքուր) էներգիայի բնագավառում: Կիզակետային ուղղություններն են բիոզանգվածի, քամու, արևային ջերմային և արևային ֆոտովոլտաիկ էներգիաները:
Հիմնադրամի ստեղծման հիմքում ընկած է կանաչ էներգիայի բնագավառում գիտության, նորագույն տեխնոլոգիաների և կրթության առանցքային ոլորտների զարգացման, նորարարական գաղափարների իրագործման, ինչպես նաև միջազգային հարթակների հետ փորձի փոխանակման ու համագործակցության եզրերի հաստատման տեսլականը:
Ասոցիացիան համագործակցում է կանաչ էներգիայի բնագավառում սոցիալական, գիտական, ֆինանսական, խորհրդատվական, արտադրական գործունեություն ծավալող քաղաքացիների և կազմակերպությունների հետ:
Նպատակները և խնդիրները

    Նպատակները

  • Հանրապետությունում բնապահպանական խնդիրների լուծման աջակցումը կանաչ (վերականգնվող և մաքուր) էներգիայի բնագավառում:
  • Քաղաքացիների և կազմակերպությունների ջանքերի միավորումը կանաչ էներգիայի ստացման, մշակման և կիրառման ոլորտների կայացման և զարգացման, գիտատեխնիկական և բիզնես-ծրագրերի ստեղծման ու իրագործման համար:

    Խնդիրները

  • Ուսումնասիրություններ, վերլուծություններ և դրանց մատչելիության խթանում կանաչ էներգիայի բնագավառում գիտատեխնիկական, տնտեսական, սոցիալ-քաղաքական, իրավական և այլ խնդիրների վերաբերյալ:
  • Օժանդակություն ձեռներեցության զարգացման ժամանակակից մակարդակին հասնելուն ուղղված սոցիալական ուղղվածության նորամուծական տեխնոլոգիաների և “նոու հաու”-ների մշակման ու ներդրման գործում կանաչ էներգիայի բնագավառում:
  • Կանաչ էներգիայի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում, վերլուծություն և ընդհանրացում, հանրապետությունում նորագույն համապատասխան տեխնոլոգիաների և մոտեցումների ներդրման նպաստոմ:
  • Փոխհարաբերությունների ստեղծում և համագործակցության զարգացում ու ամրացում նմանատիպ ծրագրեր իրականացնող ներպետական և միջազգային կառույցների ու հիմնադրամների հետ:
Անդամակցություն
Ասոցիացիայի անդամներ կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ընդունում են Կազմակերպության Կանոնադրությունը, իրենց գործունեությամբ նպաստում են Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը և մուծում են մուտքավճար ու անդամավճար:

    Ասոցիացիայի անդամն իրավունք ունի`

  • ընտրել և ընտրվել Կազմակերպության ընտրովի մարմինների անդամ:
  • օգտվել Կազմակերպության իրավական, ֆինանսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից:
  • ստանալ տեղեկատվություն Կազմակերպության գործունեության մասին:
  • ծանոթանալ Կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները:
  • մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպվող կամ իրականացվող միջոցառումներին:
  • Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով` ըստ վերադասության:
  • Կազմակերպության մարմինների, այդ թվում` բարձրագույն մարմնի որոշումները վիճարկել դատական կարգով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • կամավոր հիմունքներով և ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպության անդամակցությունից:

    Ասոցիացիայի անդամը պարտավոր է`

  • ենթարկվել սույն Կանոնադրության պահանջներին:
  • սահմանված կարգով և չափով կատարել մուտքվճարն ու անդամավճարները:
  • կատարել Կազմակերպության ընտրովի մարմինների` իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած որոշումները:
  • ակտիվ մասնակցել Կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացմանը:
  • առանց Կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ Կազմակերպության անունից:
  • ենթարկվել սույն Կանոնադրության պահանջներին:
  • իր գործողություններով վնաս չպատճառել Կազմակերպությանը և նրա անդամներին:

    Առավելություններ Ասոցիացիայի անդամների համար՝

  • կանաչ էներգիայի բնագավառում առավել իրազեկ լինելու և վստահելի ներկայանալու հնարավորություն:
  • կանաչ էներգիայի մասին ընդհանուր տեղեկատվություն, տվյալների բազայից և վերլուծական նյութերից օգտվելու հնարավորություն:
  • իրավաբանական խորհրդատվություն:
  • աջակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, հասարակական միավորումների և միջազգային կառույցների հետ խնդիրների լուծման գործընթացում:
  • աջակցություն գիտատեխնիկական և բիզնես-ծրագրերի իրականացման գործընթացներում:
  • Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցության զեղչեր:
  • կանաչ էներգիայի բնագավառի արդիական խնդիրներին վերաբերող քննարկումներին, կլոր սեղաններին, ֆորումներին, հասարակական այլ միջոցառումներին մասնակցություն, նոր գործարար կապերի ստեղծում:
Մեր թիմը

Արամ Համբարձումի Վարդանյան

«Կանաչ էներգիա ասոցիացիա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ

Արամ Վարդանյան – ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1994թ.), պրոֆեսոր (2004թ.), միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ (1999թ.):
1987-2000 թթ-ին “Տրանզիստոր”՛ ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, 2001-2011 թթ-ին՝ Հայաստանում առաջին բարձր տեխնոլոգիաների զարգացման գիտատեխնիկական կենտրոնի “Վիասֆեր Տեխնոպարկ՚” ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն, 2006 թ-ից “Բարվա” ինովացիոն կենտրոնի հիմնադիր նախագահ:
Ա. Վարդանյանը ավելի քան 30 տարի զբաղվում է բարձր տեխնոլոգիական սարքերի և սարքավորումների մշակումներով և դրանց արտադրության կազմակերպմամբ, մասնավորապես, այլընտրանքային և վերականգնողական էներգիայի բնագավառում:
Պրոֆ. Արամ Վարդանյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, ազգային և միջազգային գյուտերի, բազմիցս զեկուցումներով հանդես է եկել միջազգային հեղինակավոր գիտաժողովներում և ֆորումներում: